Последние новости

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում «3+3» ձևաչափի հարցը

Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:

«Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»։

Նրա խոսքով ՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանն էլ, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ