Последние новости

Հակոբ ՃԱՂԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ 2000-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՓԱԿԵԼ Է ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը 2000-ականներին երբ միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանն էլ համապատասխան որոշմամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Որևէ իրավական փոփոխության համար պետք է ստորագրվի իրավական փաստաթուղթ: Եթե կա այդպիսի փաստաթուղթ, թող դա ներկայացնեն, հակառակ դեպքում թող չխոսեն, որ երբևիցե փակ չի եղել»,-ասաց նա:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:

Այս տեղեկությունը մտավախություն է առաջացրել հայ հասարակության շրջանում:

Հատկանշական է, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները, նշել էին, որ Իրանը երեկվանից փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը Բաքու-Նախիջևան ռազմական մատակարարումներ է իրականացնում:

Այսօր ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ մեկնաբանությու ստանալ քաղավիացիայի կոմիտեից, իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարել է, թե ՀՀ օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ