Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՅԺՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲՈԼԹՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Այժմ Սյունիքում իրականացվում է այն ծրագիրը, որը քննարկվել էր Ջոն Բոլթոնի (ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական` խմբ.) և Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականին: Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո Բոլթոնն այցելեց մեր երկիր և հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դրանից հետո նա հարցազրույց տվեց և անդրադարձավ հաղորդակցության խնդիրներին: Նա հայտարարեց, որ, ըստ ԱՄՆ-ի, հիմնական հաղորդակցությունները պետք է լինեն արևելքի (այսինքն` Ադրբեջանի) և արևմուտքի (այսինքն` Թուրքիայի) հետ: Բացի այդ, Բոլթոնը հայտարարեց, որ Իրանի շրջափակումը պետք է շարունակվի, և այդ ճանապարհը չպետք է գոյություն ունենա Հայաստանի համար»,- հիշեցրեց նա:
Այս բոլորը, ինչպես նկատեց Մինասյանը, շատ կարևոր ուղերձներ էին:
«Բոլթոնի այս հայտարարություններն արվեցին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի խոսքերից հետո, որոնք կործանարար դարձան մեր պետականության համար: Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության գոտի է դարձել, ինչում ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին` չնայած դա իրականությանը չի համապատասխանում: Նա նաև մեկ այլ վտանգավոր հայտարարություն արեց` ասելով, որ իրանա-հայկական սահմանը կարող է ցանկացած պահի փակվել: Իրանը ծանոթ էր այս հայտարարություններին: Այժմ Թեհրանը տեսնում է, որ Հայաստանն այնքան ցածր սուբյեկտիվություն ունի, որ դրսից ցանկացած ճնշման դեպքում կարող է բացել միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի միջև և կտրել Իրանը Հայաստանից: Դրա հետ է կապված են նրա գործողությունները»,- հավելեց նախկին պատգամավորը:
Նրա կարծիքով` Իրանի համար կենսականորեն կարևորություն ունի, որպեսզի Սյունիքը շարունակի անվտանգ կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի հետ, որոնցով հետագայում կարող է գազամուղ անցնել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.