Աննա Գրիգորյան․ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին
«ՔՊ խմբակցության անդամները վերջերս Գորիսում էին և նրանց հրապարակումից հասկացա, որ գնացել են Տաթև և ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն հատել Գորիս-Կապան ճանապարահատվածը, որպեսզի հասկանան, թե մեր քաղաքացիներն ինչ են զգում»,- ԱԺ-ում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա պնդեց, որ փաստերը խոսում են այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ Իրանի քաղաքացիները երբ մտնում են Հայաստան, Մեղրիի մաքսատանը կնիք է դրվում նրանց փաստաթղթերում, իսկ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում ադրբեջանցիներն էլ իրենց կնիքն են դնում հայկական կնիքի վրա:
«Հայաստանից դուրս գալիս մեր մաքսատան աշխատողները մի կնիք էլ դնում են ադրբեջանական կնիքի վրա՝ դե ֆակտո ճանաչելով, որ ադրբեջանցիները ճանապարհի այդ հատվածում ունեն հստակ լիազորություն։ Բայց որևէ իրավական փաստաթուղթ այս առումով չկա»,- հայտնեց պատգամավորը։
Սյունեցի պատգամավորը տեղեկացրեց, որ շինարարական նախորդ աշխատանքների արդյունքում այնտեղ հայտնվել է ադրբեջանական մաքսակետ և ներկայում նոր շինարարություն է ընթանում, որի արդյունքը չգիտեն:
Նա հայտնեց, որ նման հարցերը պարզաբանելու համար էլ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ էին հրավիրել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, բայց վերջիններս տապալում են ինչպես ԱԺ գալը, այնպես էլ առանձին պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի անցկացումը։
«Սրանից՝ ես կարող եմ ենթադրել, որ նրանք կամ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն ունեն, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել, կամ էլ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին»,-շեշտեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ Բարձրավան, Շուռնուխ, Որոտան գյուղերի համար բարեկարգ ճանապարհ չկա, և շինարարական աշխատանքներ չեն էլ սկսել:
Նա հայտնեց, որ այդ գյուղեր գնացող գրունտային ճանապարհն անտառածածկ տարածքում է և հատկապես ձմռանը հարմար չէ երթևեկելու համար։
Պատգամավորը տեղեկացրեց, որ ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհով ավելի քիչ են երթևեկում, քան Տաթևով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.