Միրզոյան․ «Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Իրանում ողջունել է այդ երկրի դիրքորոշումը ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Միրզոյանը` ներկայացնելով այցի արդյունքները։
Նա Իրան էր մեկնել հոկտեմբերի 4-ին և հանդիպել արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
«Անշուշտ խոսել ենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, այսինքն` ըստ էության այդ խոսակցության բացակայության մասին։ Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել» ,– ասաց նա։
Միրզոյանը նաև հայտնեց, որ ԻԻՀ այցի շրջանակում քննարկել են տարածաշրջանային այլ նոր տարանցիկ ուղիների` Պարսից ծոց–Սև ծով միջանցքի հարցը։
«Այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են, և մենք կրկին ողջունում ենք Իրանի ներգրավվածությունն այս բոլոր հարցերին»,– ասաց նա։
ԱԳ նախարարի խոսքով` այս թեմայով հետաքրքրված է նաև Հնդկաստանը։ Այդ երկրի արտգործնախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան` ՀՀ իշխանությունների հետ, ի թիվս այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, քննարկելու նաև այս հարցը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.