Արտակ Զաքարյան․ Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ.
ԱԺ-ում, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, Նիկոլը հերթական անգամ, անամոթաբար ստելով ասաց, որ Շուշիում ոչ մի բնակելի շենք իբրև չի կառուցվել՝ փորձելով սվաղել Լիտվայում արած իր հայտարարություն: Չնայծ, որ հարցադրման մեջ պատգամավոր Աբրահամյանը, որպես օրինակ՝ թվարկեց Շուշիում կառուցված տարբեր շինություններ, որոնք դարձել էին Շուշի քաղաքի այցեքարտը:
Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ. Ճիշտ՝ պարել է Շուշիում, լավ հաց է կերել, այնուհետև ալիևեներին հրավիրել է մուղամ լսելու և կազմակերպված ձևով քաղաքը հանձնել է թուրքերին: Մոտավորապես այնպես, ինչպես դավաճանությամբ հայտնի դարձած մելիք Շահնազար 2-րդը, 1750-ականներին, բերդաքաղաքը հանձնեց վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին: Իսկ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն, այնպես ինչպես հիմա ալիևները՝ փաշինյաններին դարձրել են իրենց կատարածուն:
Շուշիի հանձնման հարցում ևս Նիկոլը շարունակելու է փախնել պատասխանատվությունից: Նույնիսկ եթե Շուշիում բնակվեր ամբողջ Արցախը և կառուցված լինեին բազմաթիվ բազմաբնակարան երկնաքերներ, միևնույն է Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու: Դա իր մինիմումի ծրագիրն էր: Իսկ ծրագիր մաքսիմումը, այսինքն Հայաստանը ծնկաչոք դարձնելն ու թուրքերի ազդեցությունը մեծացնելը՝ Նիկոլն իրականացնում է հիմա, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից " ուժ ստանալուց" հետո:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.