Մահացել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանը
Մահացել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Տեղեկությունը հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Վիգեն Չիտեչյանը 1990-1991թթ. զբաղեցրել է ՀՀ արդյունաբերության փոխնախարարի, 1991-1993թթ. ՀՀ պետնախարարի, 1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:
1995-1997թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 1997-2009/2010թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, եղել Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարը:
1997-2004թթ. Չիտեչյանը ղեկավարել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը, 2009-2018թթ․կրկին եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2011-2018թթ․Մոնակոյում, Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2012-2013թթ․` Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը
2001թ. Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ այս տարի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.