Իրանը և ԵԱՏՄ-ն սկսել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ մշտական համաձայնագրի համաձայնեցումը
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել են բանակցել ազատ առևտրի գոտու մասին մշտական համաձայնագրի շուրջ: Այս մասին չորեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանն արդեն երկար ժամանակ փոխադարձ առևտրի ազատականացման ժամանակավոր համաձայնագրի մասնակիցն է, և այժմ մենք արդեն սկսել ենք համաձայնության գալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու լիարժեք մշտական համաձայնագրի շուրջ: Այս գործընթացի օգուտները դրա բոլոր մասնակիցների համար ակնհայտ են»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան դրական է գնահատում Իրանի փոխազդեցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԵԱՏՄ երկրների հետ: Այդպես, Ռուսաստանի Դաշնությունը ողջունել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը` սկսել Իրանի` որպես լիիրավ մասնակից կազմակերպություն մուտքի ընթացակարգերը:
Իրանը, նշել է նախարարը, արդեն կարող է մասնակցել ՇՀԿ-ի գործունեությանը, այդ թվում՝ Աֆղանստանի հարցով կոնտակտային խմբի ձևաչափով: «Այս ձևաչափի կարևորությունն այժմ մեծանում է, և մենք շահագրգռված ենք այն արդյունավետ օգտագործել: և ՇՀԿ-ի աշխատանքի մյուս բոլոր ոլորտներն էլ` անվտանգությունը, ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության դեմ պայքարը, տնտեսական, տրանսպորտային կապերի ապահովումը, այդ ամենը լիովին համապատասխանում է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի շահերին»,- ամփոփել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).