Սյունիքում պատշաճ պայմաններ չեն եղել պատերազմի զոհերի դիակների փորձաքննության համար
2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ի հայտ բերեց Սյունիքի մարզի առողջապահական համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ Սյունիքի մարզում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների իրականացման անմխիթար պայմանները: Այս մասին ասված է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման հիմնավորման մեջ:
«Արցախում զոհված զինծառայողների մարմինները և մասունքները հիմնականում ՀՀ էին տեղափոխվում Սյունիքի մարզի տարածքով` օգտագործելով Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի դիահերձարանների մասնաշենքերը, որտեղ կատարվում էին նաև դիակների և մասունքների արտաքին զննություններ և փորձաքննություններ»,- ասված է որոշման մեջ:
Այդ փորձաքննությունները կատարվել են այն հիվանդանոցներում, որտեղ սպասարկվում է Սյունիքի մարզի ամբողջ բնակչությունը, և իրավապահները, փաստորեն, պատշաճ պայմաններ չեն ունեցել աշխատելու:
Առկա խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Գորիսի ու Կապանի հիվանդանոցներին պատկանող այն մասնաշենքերը, որտեղ իրականացվում են դատաբժշկական փորձաքննություններ, հետ վերցնել ԲԿ-ներից ու հանձնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նշենք, որ կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման:
Պաշտոնական տվյալներով՝ 2020թ-ին Սյունիքի մարզում կատարվել են շուրջ 1000 ողջ անձանց և շուրջ 1030 դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Համեմատության համար նշենք, որ 2021թ-ի առաջին կիսամյակում կատարվել են շուրջ 670 ողջ անձանց և շուրջ 480 դիակների փորձաքննություններ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.