Последние новости

Նոր բանաձևում ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր չէ

ԵԽԽՎ «Պատվաստանյութեր COVID-19-ի դեմ. էթիկական, իրավական և գործնական նկատառումներ» նոր բանաձևում կոչ է արվում ԵՄ անդամ պետություններին «տեղեկացնել քաղաքացիներին այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ»։

«Գիտնականները հիանալի աշխատանք են կատարել ռեկորդային կարճ ժամկետում։ Այժմ կառավարությունները պետք է գործեն։ Վեհաժողովը պաշտպանում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեսլականն այն մասին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը պետք է գլոբալ հանրային բարիք լինի։ Իմունացումը պետք է հասանելի լինի բոլորին և ամենուրեք»,- նշվում է բանաձևում, տեղեկացնում է News.am։

Սակայն վեհաժողովը համառորեն հորդորում է Եվրամիության անդամ պետություններին ապահովել քաղաքացիների իրազեկումն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոք քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշման տակ չի գտնվում պատվաստվելու համար, եթե նրանք իրենք չեն ցանկանում անել դա։

Բանաձևում նաև կոչ է արվում «ապահովել, որպեսզի ոչ ոք խտրականության չենթարկվի այն պատճառով, որ պատվաստված չէ, առողջության համար ռիսկերի կամ պատվաստվել չցանկանալու պատճառով»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ