Իրանի ԱԳՆ․ Մեզ անհանգստացնում է ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում
Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում. նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ դրանք տեղափոխելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
Միաժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են անցած տարի Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու մեր հարևանների տարածքային ամբողջականությունը: Մեզ հետ բանակցություններում Բաքվի պաշտոնական դեմքերը խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Մենք Ադրբեջանի հետ կապված ենք մշակութային և պատմական հարաբերությունների հսկայական շերտով և չպետք է թույլ տանք, որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն դրանց վրա», - ասել է Աբդոլլահիանը:
Անդրադառնալով «3+3» համագործակցության ձևաչափին՝ Իրանի արտգործնախարարը հիշեցրել, որ կան փոխգործակցության տարբեր ձևաչափեր, վերը նշվածը հայտնվել է ղարաբաղյան հակամարտության սկզբում, կա նաև Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարթակ: «Դրանք բոլորը ծառայում են երկխոսության: Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-հավելել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների լարվածությանը՝ Աբդոլլահիյանը համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է ջանքեր գործադրեն իրավիճակը թուլացնելու համար: «Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, և կարծում ենք, որ եթե իրավիճակին խելամիտ մոտենանք, ապա մեզ կհաջողվի Ադրբեջանի և Հայաստանի հետ խնդիրները լուծելու ուղիներ մշակել միջազգային իրավունքի հիման վրա։ Կարևորը օտարերկրյա ուժերի չմիջամտությունը, տարածաշրջանում Իսրայելի և ահաբեկիչների բացակայությունն է»,-ամփոփել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: