Արսեն ԲԱԲԱՅԱՆ. ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՆԵԼ
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին, գրել է.
««Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»:
Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից:
Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել:
Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց սկնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում: Այս մարդը պնդում է, որ չբնակեցված տարածքներն իր հայրենիքը չեն, որ դեռևս չկառուցված, թույլերը չուժեղացված համայնքները, որտեղից դժվարությունների պատճառով արտագաղթում են մարդիկ, իր հայրենիքը չէ: Մարդիկ, դուք ո՞նց եք քվարկել այս մարդու օգտին:
Այս թունավոր գաղափարներով ու մտածողությամբ մարդն ինչպե՞ս կարող է որևէ բարիք ստեղծել: Այդպիսի մարդը, իմ համոզմամբ, հենց սատանայի մարմնավորումն է:
Իմ երկրի ամեն սանիտիմետր հողը, ամենաքիչ բերքատվությամբ, ամենաանպիտան տարածքն իմ Հայրենիքն է:
Հայրենիքը կառուցում են, շենացնում, բնակեցնում, և ոչ թե նվիրում կամ հանձնում ուրիշին, առավել ևս՝ թշնամուն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.