Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին:
«Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն», - ասել է Ալաշը:
Նա հայտնել է, որ այսկերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:
Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա:
Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճել է: Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Թեհրանը Թել Ավիվին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելու և Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակամարտություն բորբոքելու մեջ:
Ի պատասխան Իրանը լայնածավալ ցամաքային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ միաժամանակ հայտարարելով, թույլ չի տա տարածաշրջանում «երրորդ երկրների» և «օտար զավթիչների» առկայությունը, ինչպես նաև իր` հարևանների հետ սահմանների փոփոխության ցանկացած փորձ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել էր ադրբեջանա-իրանական սահմանին իսրայելական ուժերի ներկայության մասինԹեհրանի հայտարարությունները։
Իսկ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին հայտարարություններն անվանել է «մեծ հիմարություն» ու հորինվածք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.