Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից
Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների սպառնալիքի մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը:
«Ռուսաստանը վարում է համապատասխան համապարփակ քաղաքականություն, ներառյալ երկխոսություն պահպանելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ: Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտգործնախարարները քննարկեցին «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)։ Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը»,-ասել է Զախարովան։
Ավելի վաղ Աբդոլլահիյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Իրանը չի ընդունի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Տարածաշրջանը չի կարող նոր ավելորդ պահանջներ ներկայացնել: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում: Մենք դեռ մտահոգված ենք սիոնիստների և ահաբեկիչների ներկայությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:48
В Ереване в рамках визита председателя Совета Федерации Федерального Собрания России Валентины Матвиенко 6 июня проходит 10-й армяно-российский межрегиональный форум.
-
2025-06-06 11:45
«Молчите и ничего не делайте. Настанет день, когда Католикосом всех армян станет представитель партии "Гражданский договор", например, Аргишти Кярамян. А почему бы и нет – он ведь давно уже не занимал новую должность», – написал режиссёр Мгер Мкртчян.
-
2025-06-06 11:42
Кампания Никола Пашиняна и его супруги Анны Акопян «Учиться модно» осуществляется за счёт средств государственного бюджета.
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.