Последние новости

Տոկիոյի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում՝ Տոկիոյից ոչ հեռու, 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է «Kyodo» գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին:

Նշվում է, որ բնակարաններում ճոճվել են ջահերն ու կահույքը։ Տոկիոյում ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը, իսկ փողոցներում միացել է արտակարգ իրավիճակի նախազգուշացման համակարգը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ