Կասաբոկովն ադրբեջանցիների պահանջով Ամարասից հանել է Արցախի դրոշը, դրել՝ Հայաստանինը
«Ադրբեջանական կողմը պահանջել է Ամարասի վրայից հանել Արցախի դրոշը, և խաղաղապահների հրամանատար գեներալ Միխայիլ Կասաբոկովը հանել է Արցախի դրոշը, փոխարենը դրել է Հայաստանի դրոշը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը և հավելեց, որ դրանից հետո ադրբեջանցիները պահանջել է, որ դրվի Ադրբեջանի դրոշը, ինչից գեներալը հրաժարվել է:
Քաղաքագետը նկատեց, որ Կասաբոկովը դա արել է մինչև Էրդողան-Պուտին հանդիպումը, երբ վերջինս ասել է, որ իրեն բավարարում է համատեղ մոնիթորինգի առաքելության աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
«Վլադիմիր Պուտինը գործնականում չի անում ոչ մի պատահական արտահայտություն, համենայն դեպս ես նման դեպք չգիտեմ»,-հայտնեց քաղաքագետը և ենթադրեց, որ դա փաստում է, որ Կասաբոկովի գործողությունները ոչ թե էմոցիոնալ էին, չնայած, ըստ իր տեղեկությունների, դրանք բավականին էմոցիոնալ են եղել, այլ փաստում էին իրականությունը:
Անդրադառնալով Սյունիքի խնդրին՝ քաղաքագետը հարց հնչեցերց, թե ինչո՞ւ է Հայաստանի օդը բաց է ադրբեջանցիների համար, երբ Իրանն իրենը փակել է, և հավելեց, որ դեռ չունի այդ հարցի պատասխանը:
Գևորգյանը ենթադրեց, որ դրա միակի պատճառն կարող է լինել այն է, որ ՀՀ իշխանությունները պարտավորություններ ունեն ստանձնած Թուրքիայի և Ադրբեջանի առաջ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.