Տերյանը Մոսկվայում ներկայացրել է պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ Միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և նույն ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հարցեր։ Նարեկ Տերյանը ներկայացրել է նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերությունը և պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։
Ռուս գործընկերները ներկայացված մեխանիզմին ծանոթանալուց հետո պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում կազմել երկուստեք գործողությունների ճանապարհային քարտեզը՝ համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով, տեղեկացնում է ArmDaily.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.