Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ
Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել: Այս մասին Երևանում կայացած քննարկման ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Նա պարզաբանեց, որ հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է, որը քիչ թե շատ լեգիտիմ է երկու հասարակություններում:
«Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանում լեգիտիմություն չկա, որտեղ դժգոհ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից: Ադրբեջանում իրավիճակն ավելի բարդ է: Այնտեղ ասում են. «գողացված հաղթանակ», «մեզ թույլ չտվեցին գրավել Ստեփանակերտը», «ինչու՞ են օտարերկրյա զինվորները մեր տարածքում»: Արդյո՞ք ադրբեջանական հասարակությունն ընդունել է այդ արդյունքները: Ոչ, ոչ ամբողջությամբ, ոչ մինչև վերջ: Ուստի ես հասկանում եմ Ալիևի տրամաբանությունը, ով ասում է. «Ամեն ինչ ավարտվեց, ես մտա պատմության մեջ»,- ընդգծեց Մարկեդոնովը:
Փորձագետը նշեց, որ կարգավիճակի մասին խոսում են և` ոչ միայն Հայաստանում. ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ասում է, որ կարգավիճակը լիովին պարզ չէ:
«Քանի դեռ այս ամենը մնում է, մենք չենք կարող խոսել ավարտված լինելու մասին: Ես ասել եմ, որ հակամարտությունը բացառապես ղարաբաղյան չէ: Մենք տեսնում ենք, որ կան սահմանազատման և սահմանագծման հետ կապված խնդիրներ: Բայց կենտրոնական, կրող ղարաբաղյան կոնստրուկցիան կնվազի սերնդային պատճառներով: Հայ երիտասարդները չգիտեն, թե ով է Վազգեն Մանուկյանը: Այլ սերունդ` այլ առաջնահերթություններ»,- հավելեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.