Հայ դատը կոչ է անում հետաքննել Հայաստանի և Արցախի հետ կապված Պետդեպարտամենտի ձախողումները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները, տեղեկացնում է News.am-ը։
Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված նամակով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը կոչ է արել հետաքննել ՀՀ հետ ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները` նախորդ տարվա սեպտեմբերին, դրանից առաջ և հետո Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի ժամանակ: Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերութությունները վերացնելու ուղղությամբ․
Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության օրենսդրական խախտումների չկանխարգելումը։
Ադրբեջանի կողմից գործածված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան պահեստամասերի հայտնաբերման հետ կապված՝ ամերիկյան արտադրողներին, թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին պատասխանատվության չենթարկումը, ինչն ամերիկյան օրենսդրության խախտում է։
Օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, այդ թվում՝ Սիրիայից եկած ջիհադիստների հավաքագրման և Արցախի դեմ ադրբեջանական ուժերի կողմից օգտագործման համար՝ Թուրքիային պատասխանատվության չենթարկելը։
Արցախի դեմ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և արգելված այլ զինամթերք օգտագործելու համար՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
Հայ ռազմագերիների անօրինական պահման, խոշտանգումների և նույնիսկ սպանությունների համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և օկուպացիայի համար՝ Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության չենթարկելը:
Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ լուծման գործում ԱՄՆ շահերը համարժեք չներկայացնելու առումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ձախողումները։
ԱՄՆ կառավարության նախապես իմացության և/կամ Ադրբեջանի հարձակման մասին նախազգուշացման ձախողումները։
Իրենց բնիօրրանից տեղահանված ավելի քան 100․000 հայերին համարժեք մարդասիրական օգնության չտրամադրումը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական անհաջողությունների հետևանքների վրա՝ նկատելով, որ «ԱՄՆ-ի ներգրավվածության ձախողումը տարածաշրջան է հրավիրել չարագործ դերակատարներին, որոնցից առաջինը Թուրքիան է, որը բռնի ուժով փորձում է նախագծել Կովկասի ապագան։
Ր․ Համբարյանի նամակի անգլերեն տեքստը հասանելի է հետյալ հղմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.