Խոսրով Հարությունյան․ Հայաստանի համար «3+3» ձևաչափը հղի է շատ բարդ զարգացումներով
Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներից գոհ չեն ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան։ Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ տարածաշրջանի երկրները գոհ չեն արդյունքներից, հետևաբար պատերազմը դեռ չի ավարտվել։
«Հայաստանը հայտնվել է մի շարք արտաքին սպառնալիքների կենտրոնում։ Նման միտք կառավարության նիստում արտահայտել է նաև ՀՀ վարչապետը` ասելով, որ ահագնացող սպառնալիքների իրավիճակը շարունակվում է։ Մենք այժմ պետք է հասկանանք, թե որն է պատճառը և առաջինն արձանագրենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել և շարունակվում է։ Այն, իհարկե, նոր ձևեր է ստացել, բայց այն նպատակը, որին հետամուտ էին լինում պատերազմ հրահրողները, այն է՝ ձևավորել աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիա, ունի նոր ստատուս քվո»,- ասաց Հարությունյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին համատեղ զորավարժություններ, հետևաբար, նպատակը, որին նրանք հետամուտ էին լինում՝ չեն հասել։
«Այն, ինչ սպասում էր Թուրքիան արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներում՝ չստացավ։ Այդ երկիրը, ըստ էության, ղեկավարեց ամբողջ ռազմական գործությունները պատերազմի ընթացքում, սակայն կարևոր փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը, ընդունվեց առանց նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցության»,- ասաց նա և ավելացրեց՝ այսօր արդեն ակնհայտ է դառնում` արդյունքներից գոհ չէ նաև Իրանը։
Հարությունյանը հիշեցրեց, որ Իրանը հետպատերազմյան շրջանում շտապեց շնորհավորել Ադրբեջանին իր տարածքի վերականգնման համար, սակայն այսօր սկսել է հարցեր բարձրացնել իր անվտանգության վերաբերյալ։
«Խոսքը Սյունիքի հատվածում հնարավոր միջանցքի մասին է։ Այդ երկիրը շատ լավ գիտակցում է, որ միջանցքի լինելն ուղղված է լինելու նրան, որ կկտրվի Սև ծով դուրս գալու հայաստանյան հնարավորությունից։ Ուղղակիորեն Իրանին մղում են հաղորդակցվել Եվրոպական միության հետ Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Այն, որ իրանական մեքենաները կանգնեցվում են Հայաստանի տարածքում և պահանջում են փաստաթղթեր, 2 հոգու էլ ձերբակալում են, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները շատ հստակ արձանագրում են` ԵՄ դուրս գալու Իրանի ճանապարհը կա՛մ Թուրքիան է, կա՛մ Ադրբեջանը։ Սա Իրանի աշխարհաքաղաքական կարողություններն էապես սահմանափակող գործոն է»,- ընդգծեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ներկա պահին ընթանում է սեփական «մկանները» ցուցադրելու գործընթաց։ Ի պատասխան նման անթաքույց ձգտումների` Իրանն անմիջապես սկսեց վերջին տարիների իր ծավալով և կառուցվածքով նմանը չտեսած զորավարժություններ։ Դրան արձագանքել են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Այս ամենում սկսում է ներգրավվել նաև Պակիստանը։
Խոսելով «3+3» ֆորմատի մասին, քաղաքական գործիչն ընդգծեց, որ այն հերթական քայլն է, որը միտված է Արևմուտքին տարածաշրջանից դուրս թողնելուն։
«Սա նշանակում է, որ տարածաշրջանի խնդիրները 6–ով (Ռուսաստան-Իրան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան-Վրաստան), իսկ իրականում` 3–ով մենք կարող ենք լուծել, այդ թվում և աշխարհաքաղաքական բնույթի։ Թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, և թե՛ Թուրքիային այս ֆորմատը բավարարում է այն առումով, որ եթե մենք ենք ստանձնում մեծ տարածաշրջանի պատասխանատվությունը, ապա որևէ այլ ազդեցիկ խաղացողի անհրաժեշտություն չենք զգում»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Հայաստանի պարագայում, իր պատկերացմամբ, այդ ամենը հղի է շատ բարդ զարգացումներով։
ՀՀ նախկին վարչապետը նաև շեշտեց, որ Հայաստանը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կորցրել է իր աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Փաշինյանն էլ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուխատասխանի ժամին ընդգծել էր, որ ՀՀ-ն դեռ պետք է հասկանա՝ դրանք ինչ ֆորմատներ են, ինչ պայմաններով են գործելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.
-
2025-06-13 18:19
США перебрасывают свои военные силы, включая эсминцы, на Ближний Восток после ударов Израиля по Ирану ввиду опасений возможной ответной атаки со стороны Тегерана, передает в пятницу агентство Associated Press со ссылкой на двух неназванных американских чиновников.
-
2025-06-13 18:18
Военные атаки израильского режима нанесли лишь незначительный ущерб ядерному объекту в Натанзе в центральной иранской провинции Исфахан, заявил представитель Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Бехруз Камальванди, сообщает Tasnim.
-
2025-06-13 18:02
Риск развязывания широкомасштабной войны в регионе в результате обострения кризиса Израиль-Иран беспрецедентно высок. Такое мнение в интервью Sputnik Армения высказал заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, иранист Вардан Восканян.