Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին
Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է մի բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք։
«Ադրբեջանից պահանջում ենք շտապ ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ գերիներին` առանց նախապայմանների և ինչպես պահանջում է ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։ Ինչպես նաև միանում ենք Եվրախորհրդարանի առաջարկին, որով վերահաստատվում է Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների միջոցով լուծելը, ուժի գործադրման բացառումը, ինչպես նաև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը»,– իր ելույթում ասել է Բասկերի երկրի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Օիհանա էչեբերիետա Լեգրանը։
Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով շփումների հանգամանքը` ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով` իրենք նախ պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին` իր տարածքային և հանրային իրավունքները պաշտպանելու գործում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:50
В Такасаки, префектура Гумма, Япония, 1 июня официально открылся первый в Азии центр TUMO, TUMO Гумма.
-
2025-06-02 12:47
С 1 июня текущего года авиакомпания Air Arabia Abu Dhabi начала выполнять полеты по направлению Абу-Даби - Ереван - Абу-Даби.
-
2025-06-02 12:44
Общее число пострадавших при обрушении моста в Брянской области достигло 104. Об этом сообщил журналистам губернатор региона Александр Богомаз.
-
2025-06-02 12:06
Конференция «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Нагорном Карабахе» завершилась принятием итогового заявления, призывающего скоординированным международным действиям по защите армянского религиозного и культурного наследия, прав человека его народа и будущей безопасности армянской нации.