ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները
ՀայՓոստը տեղեկացնում է, որ հատուկ ակցիայի շրջանակում մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները: Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինը իջեցրել է մոտ 25 տոկոս:
Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն:
Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: «Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմուքը։
Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս Փոստի համաշխարհային օրվա առթիվ և ողջունում մեր նորաբաց, վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դառնում են ավելի հագեցած և ժամանակակից: Հոկտեմբեր ամսից առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի Եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը և միաժամանակ աջակցել փոքր և միջին բիզնեսին»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.