«Գազպրոմ Արմենիան» կարող է հայտ ներկայացնել գազի սակագնի բարձրացման համար
Հայաստանում գազի ներքին սակագների տեսանկյունից կան բավականին լուրջ խնդիրներ, և դա կապված է առաջին հերթին «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամտաբերության ներքին նորմի հետ, որը 2013 թվականից 9 տոկոս մակարդակի վրա է: Այս մասին News.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր ընկերությունը դժգոհ է եկամտաբերության այս նորմից` հաշվի առնելով նաև դոլարի նկատմամբ ազգային արժույթի տատանումները (Հայաստանը գազը գնում է դոլարով, ինչը լուրջ ֆինանսական խնդիրներ է ստեղծում «Գազպրոմ Արմենիայի» համար):
«Ըստ երևույթին, ընկերությունը մոտ ապագայում պնդելու է եկամտաբերության մասնաբաժնի վերանայում, և այսօր դրա միակ ճանապարհը գազի սակագնի բարձրացումն է:
Չեմ բացառում, որ ինչպես և 2020 թվականի գարնանը, տեսանելի ապագայում, «Գազպրոմ Արմենիան» հայտ կներկայացնի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ներքին սակագները բարձրացնելու վերաբերյալ: Կարծում եմ, որ կարող ենք խոսել սակագների մինչև 10 տոկոս բարձրացման հայտի մասին: Նման կանխատեսում կարելի է անել՝ հիմնվելով 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գոյություն ունեցող իրողությունների վրա: Այդ ժամանակ ընկերությունը դիմեց ՀԾԿՀ` առաջարկելով բարձրացնել սակագները առանձին հատվածների համար մինչև 30 տոկոսով: Արդյունքում, Հայաստանում սակագները բարձրացան ընդամենը 5-6 տոկոսով, ինչը չի բավարարում «Գազպրոմ Արմենիային»:
Ինչ վերաբերում է գներին սահմանին, ապա այս հարցը ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ է կրում, հետևաբար, ամենայն հավանականությամբ, այստեղ փոփոխություններ չեն լինի», - նկատեց փորձագետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրողների համար գազի սակագները բարձրացվել են 212 դոլարից մինչև 224 դոլար հազար խորանարդ մետրի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.