Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Առուշանյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, նա հուլիսի 16-ից կալանքի տակ է։
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ Առուշանյանի վերաբերյալ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
Պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել են Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը հետաձգվել ու նշանակվել է նոյեմբերի 5-ին։ Հաջորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն իր դիրքորոշումը կհայտնի։
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Ըստ Առուշանյանի պաշտպանների՝ մեղադրանքի հիմքում Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրվեցին Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։
Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով. դաշինքը կրում է «Առուշ Առուշանյան» անունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.