Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» նախաձեռնության առաջմղմանը
Ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատողը այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:
Սիլաևի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն ե՛ւ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, ե՛ւ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:
«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը, և ամենայն հավանականությամբ չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», - «Արմենպրես»-ին հայտնել է Նիկոլայ Սիլաևը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.