ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով ՍԴ-ի կողմից իր դիմումը մերժելու սահմանադրականությունը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Այս մասին նշված է Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
Խոսքը, ըստ Թաթոյանի, վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից մերժված ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկող իր դիմումը մերժելուն:
Նշված դիմումով վիճարկում էր այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:
«Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ»,- նշում է Թաթոյանը:
ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ ՍԴ ներկայացրած իր նոր դիմումում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պրակտիկայի հաշվառմամբ հիմնավորել է, որ օրենքի վիճարկվող նորմը հանգեցնում է դատական պաշտպանության յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.