Последние новости

Ոստիկանության անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

2021 թ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021 թ նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թ հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։

Ընդ որում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու, տեղեկացնում է 1Lurer.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ