ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ՝ ՍՊԱՆԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ
Կորոնավիրուսի բուժումը Հայաստանի չպատվաստված քաղաքացիների համար մոտ ապագայում դառնալու է վճարովի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան։ «Այս հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է: Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանի կառավարությունը՝ ընդհանրապես, և առողջապահության համակարգը՝ մասնավորապես, դատելով ամենից, արդեն բացահայտորեն ներկայանում են որպես դահիճներ՝ կտտանքների սենյակում։ Խոշտանգում են հասարակությանը, իսկ բուն կտտանքները դառնում են գնալով ավելի այլասերված։ Ընդ որում կորոնավիրուսը ուժգնացրեց իշխանության դաժանությունը ժողովրդի հանդեպ. համենայն դեպս անցած տարվա մարտից սկսած համավարակի դեմ պայքարի ոլորտում կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները առավելագույնս ցավոտ են եղել մարդկանց համար, հակահամաճարակային նվազագույն արդյունավետությամբ հանդերձ։
Հիմա արդեն շատերը մոռացել են այն մասին, որ սկզբում, երբ երկրում բժշկական դիմակների դեֆիցիտ էր զգացվում, կառավարության ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք (դիմակները) անօգուտ են վիրուսից պաշտպանվելու տեսանկյունից: Հետո, երբ երկիրը հեղեղեցին դիմակներով, իսկ տեղի օլիգարխները սկսեցին դրանց արտադրությունը, իշխանությունը սկսեց հարկադրել բնակչությանը դիմակներ կրել։ Իսկ հարկադրանքի հիմնական միջոց դարձավ տուգանքով պատժելը։ Այն մասին, թե ինչքան փող է պոկել կառավարությունը քաղաքացիներից՝ 10-հազարական դրամ տուգանքներով, պաշտոնյաները համեստորեն լռեցին։
Նշենք, որ սա այն կառավարությունն է, որն իշխանության եկավ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով։ Նշենք նաև, որ սա այն ժողովուրդն է, որի 30 տոկոսի կենսամակարդակը ցածր է աղքատության շեմից։ Եվ այդ ցուցանիշը շարունակ աճում է՝ հաշվի առնելով գների մշտական համատարած աճը։
Դիմակների էպոպեան ավարտվեց, և կառավարությունը սևեռեց ուշադրությունը պատվաստանյութերի ու տեստերի վրա: Եվ հորինեց բնակչության բացահայտ թալանի հերթական մեխանիզմը։ Այո, խոսքը ուժի մեջ մտած որոշման մասին է, ըստ որի՝ աշխատող բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, պարտավոր են երկու շաբաթը մեկ վճարովի տեստավորել կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար։ Կրկին իսկ, չմոռանանք, որ երկրի բնակչության մեկ երրորդը չքավոր է։
Ասենք, սա համաքաղաքացիների վրա ֆինանսական ճնշման առումով կառավարության դաժանության բնավ միակ ցուցանիշը չէ։ Ներկայացնենք ևս մեկ թիվ. միջին աշխատավարձը երկրում կազմում է մոտ 200 հազար դրամ։ Տեստերն արժեն 8-10 հազար դրամ։ Այսինքն միջին հաշվարկով յուրաքանչյուր աշխատող չպատվաստված քաղաքացի պարտավոր է իր աշխատավարձի մոտավորապես 8-10%-ը տալ տեստավորող լաբորատորիաներին։ Այսօրվա դրությամբ պատվաստում է անցել շուրջ 300 հազար մարդ։ Աշխատողների թիվը ավելի քան 640 հազար է։ Այսինքն առնվազն 340 հազար քաղաքացի պարտավոր է վճարովի տեստավորվել։ Ըստ էության, կառավարությունը քաղաքացիների գրպանից կորզում է առնվազն 2,7 մլրդ դրամ, կրկնեմ, գների ահռելի աճի և բնակչության եկամուտների նվազման պայմաններում։
Այս ցուցանիշը է՛լ ավելի տպավորիչ է դիտվում մի քանի այլ ցուցանիշների խորապատկերին։ Այսպես, 2022 թվականի բյուջեի նախագծում նախատեսվում է 2 միլիարդով կրճատել «հանրային առողջության ապահովում» հոդվածի ծախսերը։ Դա փաստացի նշանակում է, որ գործող կառավարությունը մտադիր է հետագայում էլ շարունակել ֆինանսապես խոշտանգել երկրի բնակչությանը կտտանքների բժշկական սենյակում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ քննարկվում է կորոնավիրուսի վճարովի՝ 800 հազար դրամ արժողությամբ բուժում ներդնելու գաղափարը, ապա ակնհայտ է դառնում, որ սրանք պատրաստվում են խոշտանգել մարդկանց սպանելու աստիճան…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.