Последние новости

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 27 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների։

Մրցանակաբաշխությանն իր օրհնության խոսքն հղեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս հայրապետական ողջույնը։

«Ուրախալի է, որ ներկայիս՝ ոչ շատ բերկրանքով լի կյանքում տեղի են ունենում նման միջոցառումներ, որ կարծես լույսի ու հույսի կայծ են բերում։ Թեքեյան միությունն արժանի է Վահան Թեքեյանի անվանը նա հայ ժողովրդի այն զավակներից էր, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ գրականությանը, հայ ժողովրդի մտածումներին և ապագայի հույսին։ Թեքեյան միությունը Հայաստանում շարունակում է իր գործը, որ սկսել էր դեռ նախորդ դարի կեսերին Սփյուռքում»,-նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք տարբեր ոլորտներում իրենց չափով ստեղծագործում են ազգի պատվի, մշակույթի և վաղվա օրվա համար։

Ձեռնարկը շարունակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ «Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» և «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար։

 «Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար, իսկ «Կերպարվեստ» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանն է՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար։

«Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Դիանա Մարկոսյանին՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ) և Հակոբ Ասատրյանին՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր)։

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ» շարքի և Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար։

Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը նման գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ։

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Галерея (4 фото)

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ