«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՈՒՅՔ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման կապված է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրա կիրառելիության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել է մասնագետների բավական լայն շրջանակ, հիմնականում՝ տնտեսագետներ և իրավաբաններ։ Փաշինյանը բավական նյարդային կերպով դժգոհել է, որ օրենքը գրեթե չի կիրառվում, քանի որ փաստացի դրա արդյունքները ոչ մի կերպ նկատելի չեն։ Նա ասել է, որ «պրոցեսը չի արդարացնում մեր սպասումները, որոնք բոլորս ակնկալում էինք այն ընդունելիս»։
Փաշինյանին քաղաքավարի բացատրել են, որ տեղի է ունենում բնական գործընթաց, քանի որ այդ գործընթացը բավական ծավալուն է ու դժվար ընթացող իրավակարգավորում է ենթադրում, ուստի հնարավոր չէ մի քանի ամսում մարդկանց գույք բռնագրավել, ապացուցել դրա ապօրինի լինելը, այնուհետև այն դարձնել պետության սեփականություն։
Մասնագետների բնորոշմամբ, այդ ամենը տևական ժամանակ պահանջող գործընթաց է, այնպես որ, զարմանալու և անհանգստանալու ոչինչ չկա։ Հայաստանյան փորձառու տնտեսագետներից մեկը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել, «Փաստ» թերթի հետ զրույցում նշեց, որ վերջին երեք տարում ընդունված ոչ մի օրենսդրական ակտ, առավել ևս՝ այս մեկը, ուղղված չէ որևէ իրավահարաբերության կարգավորման կամ խնդրի լուծման, այլ ընդհակառակը՝ միայն վնասում է մինչ այդ գոյություն ունեցող առողջ մթնոլորտին։
«Խնդիրն այն է, որ իշխանությունները կարծում էին, թե անհատից գույք խլելը կամ ունեզրկելը միանգամից, մի ակնթարթում իրականացվող գործընթաց է, և շատ արագ կարողանալու են նախ՝ խլել սեփականատիրոջից գույքը, հետո վաճառքից գոյացած գումարը պետականացնել: Իրականում այդ ամենը բավականին բարդ իրավակարգավորվող գործընթաց է, որը ամիսների, եթե ոչ տարիների լուծում է պահանջում»,-նշել է տնտեսագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.