Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել
Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորը ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության համար և ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին: Նրանց հետ միասին այս սարսափելի ողբերգությունը սգում է ամբողջ Վրաստանը: Իմ որոշմամբ` ի հիշատակ զոհերի հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվում:
Պետությունը տուժածներին կտրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը: Բոլոր անձինք, ովքեր մեղավոր կճանաչվեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ներքին գործերի նախարարությունն արդեն ձերբակալել է երեք մարդու, իսկ հետաքննությունը շարունակվում է»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին սոցցանցում:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաթումում բարձրահարկ շենք էր փլուզվել: Շենքի փլուզման զոհերի թիվը հասել է վեց մարդու, այդ թվում զոհվել է երկու անչափահաս:
Եվս երեք մարդ մնում է փլատակների տակ, որոնումները շարունակվում են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել 3 մարդու` առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու բանվորի, ովքեր վերանորոգում էին այն` անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.