Последние новости

Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացիական անձ է զոհվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Նախնական տեղեկություններով` այսօր`հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց նա:

Թադևոսյանի խոսքով` տղամարդը կրակոցի պահին Մարտակերտ քաղաքի հարակից նռան այգում է եղել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ