Արցախի նախագահը կրկին Երևանում է. ո՞ւմ հետ է հանդիպել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Երևանում, Արցախի ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, այլև հայրենաշինությանը լծվելու առաջարկ և նպատակ։
«Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Արցախի նախագահը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի հերոս, Բերձորի պաշտպանության հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։ Քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերականգնման գործընթացներին, ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմակայելուն ուղղված ջանքերի գործադրմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: