Последние новости

Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:

«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար։ Նույն օրը տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - տեղեկացնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։

Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ