Արցախցի պատգամավոր․ Ադրբեջանցիները ամեն կերպ խանգարում են բերքահավաքին
Արցախում ռուս խաղաղապահների օգնությամբ են բնակիչները հավաքում այգիների բերքը: News.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգաավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներ են ստեղծում խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:
«Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում էլ գոռում-գոչյուն են անում, որ ստիպված ռուս խաղաղապահներն ասում են` լավ, էսօր դադարեցրեք հավաքելը, որովհետև իրենք էլ խուսափում սադրանքներից, կոնֆլիկտներից: Մեր կողմը բացարձակ ոչինչ չի անում, թևերը թափ է տվել, ասում է` թող ռուսը հսկի: Իրոք, իրավիճակը ծանր է, բայց մենք` որպես պատգամավոր ոչինչ չենք կարող անել, մաքսիմում` բարձրաձայնել, ու ամբողջ օրը պատերազմել այս իշխանությունների հետ»,-ասաց նա:
Նշենք, որ տեղեկություններ էին տարածվում, որ Ասկերանի խաղողի այգիներում խաղողաքաղ անողներին ադրբեջանցիները սպառնացել են ու չեն թողել բերքը հավաքեն: Խրամորթի խաղողի այգիներում էլ որպես զգուշացում տարել են գյուղացիներից մեկի մեքենան, հետո վերադարձրել` այդ կերպ խանգարելով բերքահավաքը:
Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս բոլոր դեպքերը` նշելով, որ Արցախում գյուղացին, իրոք, ծանր դրության մեջ է հայտնվել:
Հիշեցնենք, որ երեկ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը, հարուցվել է քրեական գործ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).