Բորել․ Եվրամիությունը կանգնած է համաշխարհային քաղաքականության սուբյեկտից օբյեկտի վերածվելու վտանգի առջև
ԵՄ-ն կարող է կորցնել ունակությունը լինել լիիրավ խաղացող համաշխարհային ասպարեզում՝ վերածվելով համաշխարհային քաղաքականության օբյեկտի, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գործերով գերագույն հանձնակատար Ժողեփ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա գնահատմամբ՝ աշխարհում կա երկու միտում, որոնք ավելի շատ են ազդում եվրոպական գործերին: Նախ ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների ջանքերն են՝ ուղղված Չինաստանի դեմ: Որպես օրինակ՝ Բորելը նշել է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Կանբերայի AUKUS պաշտպանական պակտի ձևավորումը, որի արդյունքում Ֆրանսիայի փոխարեն մատակարարումներն այժմ ապահովելու է ԱՄՆ-ն:
Այնուհետև բազմաբևեռ դինամիկան է, որի դեպքում այնպիսի խաղացողներ, ինչպես Ռուսաստանն է, ձգտում են ընդլայնել մանևրելու տարածությունն ու ազդեցության ոլորտը, շարունակել է Բորելը: Նրա կարծիքով՝ այդպիսի գործողություններն ընկճում են Եվրամիության արժեքներն ու շահերը, ինչպես դա տեղի է ունեցել Սիրիայում, Լիբիայում ու Մալիում:
Որպեսզի ԵՄ-ն չվերածվի գլոբալ քաղաքականության օբյեկտի, Բորելը կոչ է անում միության առաջնորդներին սատարել ԵՄ սեփական զինված ուժերն ու պարզել դրանց կիրառման հստակ պայմանները, որպեսզի այդ ուժերը կարողանան մրցակցել ՆԱՏՕ-ի հետ:
Բորելը հաստատել է, որ համաշխարհային քաղաքականության նկատմամբ ԵՄ ռազմավարական մոտեցումն ու դրա իրացման հիմնական ուղիները կձևավորվեն «ԵՄ ռազմավարական ուղեցույց» հայեցակարգում, որը կներկայացվի նոյեմբերին, իսկ հաստատումը սպասվում է 2022 թվականի մարտին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.