Последние новости

Վարևանյանը՝ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ վերքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպաններ հայտարարությանը, ոտեղ նշել են. «Դավիթ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում»:

 

Դիտարկմանը, որ ըստ էության, դա գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու համա՞ր, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի, ըստ ԱԱԾ-ի, այլև ՀՀ անվտանգության և պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի:

Նախկին նախարարի պաշտպանները նաև գիտեն, որ որոշակի տեղեկությունների տիրապետելը և դիտավորությամբ չհայտնելը քրեաիրավական հետևանքներ կարող է ունենալ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ