ԱՆ-ն չի պատասխանում, թե քանի զոհվածի մարմնին կա դիահերձարաններում
Ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկի տարելից առաջ Panorama.am-ը հարցեր էր ուղղել առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե մեկ տարի անց քանի՞ զոհվածի մարմին կա դիահերձարաններում։ Եղել են դեպքեր, երբ պատերազմի ավարտից ամիսներ անց զոհվածների մարմինները ճանաչելի են եղել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել հարազատներ մոտ։
Panorama.am-ը նախարարությանն ուղղել էր հետևյալ հարցերը.
1. 2021 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում գտնվող դիահերձարաններում Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված քանի՞ զինծառայողի դի կա։
2. Նրանցից քանի՞սն են դեմքով ճանաչելի սեպտեմբերի 10-ի դրությամբ։
3. Հայաստանյան դիահերձարանում պահվող մարմինների թվում եղե՞լ են ադրբեջանցիների։
4. Հայաստանյան դիահերձարանում պահվող մարմինների թվում կա՞ն այնպիսիք, որոնք բերվել են Ադրբեջանից։
5. Կան դեպքեր, երբ զոհվածների մարմիններն անցած տարվա հոկտեմբերից եղել են այս կամ այն դիահերձարանում, սակայն հարազատներին են հանձնվել 1-3 ամիս առաջ։ Ինչի՞ հետևանք է դա։
6. Զինծառայողների մասունքները պարկերում, արևի տակ ու մեղմ ասած ոչ պատշաճ պայմաններում պահելու հետևանքով կա՞ն պատժվածներ, ովքե՞ր են։ Եթե չկան, ինչո՞ւ։
7. Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ տվյալներով, սեպտեմբերի 9-ի դրությամբ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն։ Աճյուններից քանի՞սն են սեպտեմբերի 10-ի դրությամբ նույնականացված։
8. Քանի՞ աճյուն, մասունք է տեղափոխվել այլ երկրներ նույնականացման նպատակով։ Ո՞ր երկրներ են դրանք տարվել։
9. Պատերազմի մեկնարկից ի վեր մինչ այս պահը՝ սեպտեմբերի 10-ի դրությամբ քանի՞ մահացածի մարմնի նույնականացում է եղել։ Ընդհանուր առմամբ, նույնականացման քանի՞ հետազոտություն է իրականացվել։
Առողջապահության նախարարությունն անպատասխան է թողել այս հարցերի պատասխանը՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։
Ըստ էության նախարարությունից պատասխանել են ընդամենը մեկ հարցի՝ նշելով, որ 53 փորձանմուշ ուղարկվել է Նիդերլանդների Թագավորության անհետ կորածների միջազգային հանձնաժողով՝ փորձաքննության ենթարկելու նպատակով։
Քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին տարածել էր հաղորդագրություն՝ հայտնելով, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.