Մանրամասներ Սարգսյանի վատիկանյան հանդիպումներից
2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները: Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Երկրորդի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նա նշել է, որ այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում` շեշտելով Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ի և Սուրբ աթոռի միջև ձևավորված կառուցողական երկխոսության համար։
Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին:
Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։
Սուրբ աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպամանն էլ Արմեն Սարգսյանը կարևորել է նրա նշանակալի ներդրումը ՀՀ և Սուրբ աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում։
«Բարձր ենք գնահատում անցած տարի հայ ժողովրդին պատուհասած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հնչեցրած ուղերձները, ինչպես նաև մարդասիրական օգնությունն Աշոցքի հիվանդանոցին»,-նշել է նախագահ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև վերահաստատել է Սուրբ աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու՝ Հայաստանի շահագրգռությունն ու հանձնառությունը։
Նա ողջունել է Երևանում Առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սրբազան քահանայապետի որոշումը։ Այն պաշտոնապես կբացվի շուտով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.