Տեղահանվածներ․ ՀՀ իշխանությունները չեն ուզում Ադրբեջանին նեղություն տալ՝ ընդունելով մեր կարգավիճակը
«Մենք մեզ ասում ենք՝ բռնի տեղահանված։ Կառավարությունը նույնիսկ ա՛յդ կարգավիճակը չի տվել մեզ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ ներկայացուցիչ Լևոն Հայրիյանը՝ բարձրաձայնելով Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված բնակիչներին փախստականի կարգավիճակ տալու պահանջը։
Հայրիյանը շեշտեց, որ Հադրութից, Քաշաթաղից, Քարվաճառից, Շուշիից տեղահանված բնակիչները արտաքին ագրեսիայի հետևանքով ստիպողաբար դուրս են եկել իրենց բնօրրանից՝ դառնալով փախստական, սակայն նրանց այդպիսի կարգավիճակ հայկական իշխանությունների կողմից չի տրվում։
«Ընդ որում, եթե Հադրութը, Շուշին, Քաշաթաղի հարավային մասը թշնամու ագրեսիային են ենթարկվել, ապա Քարվաճառը, Լաչինի վերևի մասը հայկական իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով․․․ նոյեմբերի 9-ի թուղթ է կոչվում, թե ինչ, ստիպել են մեր ժողովրդին դուրս գալ այնտեղից։ Ինչու՞ չեն ուզում փախստականի կարգավիճակ տալ»,- ասաց նա։
Լևոն Հայրիյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից՝ հադրութեցին կբնակեցվի Արցախի որևէ շրջանում, թե Հայաստանում, պետք է ունենա փախստականի կարգավիճակ, քանի որ նրան քշել են իր հայրենիքից, բնօրրանից։
«Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի իշխանության մարմինների հետ հանդիպել ենք։ Իրավիճակը ոչ ծիծաղելու է, ոչ՝ լացելու։ Ասում եմ՝ ինչու՞ կարգավիճակ չեք տալիս, ասում են՝ ճիշտ եք ասում, բայց դա ինչպե՞ս կարելի է անել։ Գնացել ես կառավարություն, որ երկրի հարցերը լուծես, ի՞նձ ես հարցնում՝ ինչպես կարելի է անել։ Չեք կարողանում՝ մասնագետներ բերեք։ Կամ ասում եմ՝ փող չեք տալիս։ Ասում են՝ որտեղի՞ց կարելի է փող ճարել։ Այսինքն, իրենք էլ խոստովանում են, որ չեն կարողանում իրենց ուղիղ ֆունկցիաները կատարել»,- ասաց Լևոն Հայրիյանը՝ ներկայացնելով իշխանության ներկայացուցիչների հետ իր հանդիպման դրվագները։
«ՀՀ իշխանությունը դավաճանել է մեզ։ Երկիրը հանձնել է թուրքին, մենք մնացել ենք առանց տուն, եկել ենք այստեղ»,- հայտարարեց ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Շուշիից բռնի տեղահանված հայերի» ՀԿ ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ փախստականի կարգավիճակ չստանալով՝ իրենք զրկվում են նաև միջազգային հանրությունից որևէ աջակցություն ստանալու կամ ակնկալելու հնարավորությունից։
«Մենք առաջարկել ենք ժամանակավոր կացարաններ՝ ֆիննական տնակներ տեղադրել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում գտնվողների համար։ Ժամանակավոր լուծում տալ։ Այս ճանապարհով է գնացել մեր թշնամին՝ Ադրբեջանը․ ամբողջ աշխարհին համոզել է, թե ինքը փախստականներ ունի և հասել է նրան, որ ամբողջ համախարհային հանրությունն օգնել է, իսկ մեր կառավարության ներկայացուցիչները չեն ուզում։ Չգիտեմ ինչու՝ նրանք Ադրբեջանին պաշտպանում են, չեն ուզում Ադրբեջանին «նեղության մեջ դնել»՝ ընդունելով մեր կարգավիճակը։ Ես ասում եմ՝ տվեք մեզ կարգավիճակ, թող միջազգային հանրությունը մեզնով զբաղվի։ Չեն թողնում միջազգային հանրությունն զբաղվի, իրենք էլ չեն զբաղվում»,- շեշտեց Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.