Последние новости

Երևան է հասել 8,6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը

Չինաստանից Երևան է հասել 211 նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ներկայում առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում է լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ