Последние новости

Արմեն Գևորգյան. դատարանն ինձ գերության մեջ է պահում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարանն ինձ գերության մեջ է պահում: Այս մասին ասաց նախկին փոխվարչապետ, պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ Ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանն արգելել էր նրան մեկնել Մոսկվա, որտեղ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը պետք է մասնակցեր ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին:

 

Ինչպես արդեն հաղորդվել էր, դատարանը որոշել է, որ առցանց ձևաչափին մասնակցելը բավարար կլինի Գևորգյանի համար:

«Ես այլևս չեմ տեսնում իմ իրավունքները այս դատարանում պաշտպանելու հնարավորություն։ Դատարանը գերության մեջ է պահում ինձ։ Դա կողմնակալ վերաբերմունք է, որը դատարանը չի թաքցնում»,-ասաց Գևորգյանը:

Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ