Փաստաբան. Դանիբեկյանն ամեն ինչ անում է, որպեսզի Արմեն Գևորգյանն առանց պաշտպանության մնա
Փաստաբանական 25 տարվա գործունեության ընթացքում ես չեմ հանդիպել մի երևույթի, երբ կողմին զրկում են տարրական իրավունքներից, և դատավորը նիստից նիստ հանգիստ տոնով ասում են, որ «դուք հնարավորություն ունեիք ծանոթանալու նյութերին» և «նիստը շարունակվում է, անցնում ենք հաջորդ փուլ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունները:
Փաստաբանի խոսքով՝ դատարանի առջև ընդհանրապես արդարադատություն իրականացնելու կամ մարդու իրավունքները պաշտպանելու խնդիր դրված չէ: Հակառակը, խնդիրն առաջ գնալն է, և այդ ճանապարհին դատարանը ոչնչի առջև կանգ չի առնում:
Փաստաբանը դատարանի կողմից կիրառված պատժամիջոցն ակնհայտ անօրինական համարեց: «Բայց դա պաշտպանության կողմին կանգնեցնել չի կարող,- վստահեցրեց Սահակյանը:- Դատախազի դիրքորոշումը ևս ափսոսանքի է արժանի: Նրա առջև ևս խնդիր է դրված հասնել վերջնական դատական ակտի: Կարծում եմ՝ այն արդեն գրված է, մնում են «ֆորմալությունները»: Մենք չենք պատրաստվում ջուր լցնել նրանց ջրաղացին: Դատավոր Դանիբեկյանը պարտավոր է տրամադրել նյութերը և կանի դա: Նա պարտավոր է ժամանակ տրամադրել, և նա դա կանի: Դատարանը մեկ նպատակ ունի՝ անօրինական դատական ակտի ընդունումը: Մենք նրան չենք օգնի: Թող որքան ուզում է պատժամիջոցներ կիրառի»:
Նիստերի ժամանակացույցը փոխել հրաժարվելու կապակցությամբ փաստաբանը նշեց, որ դատարանը չի հարգում գործընկերներին: «Իրեն արտոնյալ է համարում: Դատախազները նույն կարծիքին են իրենց մասին: Բայց մեկ այլ դատարան այդպես չի կարծում, և ոչ էլ դատախազները: Դատավոր Դանիբեկյանն անում է ամեն ինչ, որպեսզի Արմեն Գևորգյանը մնա առանց պաշտպանության: Բայց արդյունքում կպարզվի, որ դատարանի որոշումն անօրինական է»,- նախազգուշացրեց փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.