Последние новости

Պուտին-Փաշինյան բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում։ Զրույց կլինի, որին կհաջորդի աշխատանքային ճաշը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բացի այդ, հիշեցրել է Պեսկովը, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում Պուտինը կհանդիպի 8-րդ գումարման պետդումայի պատգամավորների հետ։ Ելույթներով հանդես կգան Պուտինն ու Վոլոդինը։

Նախատեսված են նաև Պուտինի մի քանի ոչ հրապարակային բնույթի աշխատանքային հանդիպումներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ