Գարեգին Բ․ Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու օգնությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարծում է, որ Հայաստանը դժվարին ժամանակները կհաղթահարի Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին կաթողիկոսն ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Գարեգին Երկրորդը նաև ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին և ժողովուրդը միշտ զգացել են Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը:
«Այսօր դժվարին ժամանակներ են մեր ժողովրդի և մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատքի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը», - ասել է Գարեգին Երկրորդը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Կիրիլ Պատրիարքը հոկտեմբերի 12-ին և 13-ին Մոսկվայում հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության (CMD) շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքուր Փաշազադեի հետ:
Հոկտեմբերի 13 -ին նախանշված է նաև երեք հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.