Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ․ ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՂԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ
Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք ...
Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական և այլ խնդիրներից:
Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է:
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.