Իրանը ունի ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան հաստատող փաստաթղթեր
Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, փոխանցում է IPF-ը։
«Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր և դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։
«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին»,-ասել է նա։
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի և բազմակողմանի, և երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,-պարզաբանել է նա։
«Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ լուրեր և փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա»,-հավելել է նա։
«Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարևան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, և մենք շեշտեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական բանակցությունները պատերազմող երկրների միջև՝ նկատի ունենալով 2020-ի 44-օրյա պատերազմը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.