Գարեգին Բ-ն ու Պատրիարք Կիրիլը քննարկել են իրավիճակն Արցախում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական գործընթացը», - նշված է հաղորդագրության մեջ:
Պատրիարք Կիրիլն Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին պարգևատրել է «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նրա 70-ամյակի կապակցությամբ:
Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.