ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿ» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում:
«Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:
«Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»,- ասել է նա:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է բանկի համար. «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև ավելի հզորանալ»:
Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները:
Աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը` այստեղ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.