Փորձագետ. Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական գործողությունների հավանականությունը ցածր է մնում
Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական գործողությունների հավանականությունը ցածր է մնում, սակայն Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա պատերազմից հետո երկարատև լարվածությունը ջրի երես է դուրս գալիս: Այս մասին Ahval-ի Turkey Abroad նյութում հայտարարել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի (SWP) հրավիրված գիտաշխատող Համիդռեզա Ազիզին:
«Ցանկացած կտրուկ ռազմական սրացում կարող է հանգեցնել Թուրքիայի ներգրավման վտանգի»,- ասել է նա: Ըստ Ազիզիի, Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Իրանի մոտ մտահոգություններ է առաջացնում: Չնայած տարածաշրջանային տնտեսական համագործակցության խոստումներին, որը կներառի Իրանը, թուրքական ընկերությունները ստանձնել են Լեռնային Ղարաբաղում վերականգնման ծրագրերի առյուծի բաժինը՝ Թեհրանին թողնելով մի կողմ:
Իրանական զորավարժությունների նախօրեին և դրանցից հետո Թուրքիան միացավ Ադրբեջանին՝ Պակիստանի հետ նրա զորավարժություններում: Ազիզին ասում է, որ համատեղ ռազմական զորավարժությունները «չեն օգնում տարածաշրջանում կայունության ապահովմանը»՝ Իրանի տեսանկյունից, իսկ Պակիստանի զորքերի մասնակցությունը կարող է դիտվել որպես տարածաշրջան այլ արտաքին ուժերի հրավիրման ազդանշան:
Նրա խոսքով՝ Իրանը Թուրքիայի և Պակիստանի մասնակցությունը դիտարկում է որպես Կասպից ծովում միջազգային իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում, որն արգելում է ոչ առափնյա պետությունների ռազմական գործողությունները:
Ազիզին ասել է, որ Իրանը Թուրքիային, որպես անվտանգության սպառնալիք, Իսրայելի հետ նույն մակարդակի վրա չի դնում, և Ադրբեջանի հետ նրա սերտ կապերը նորություն չեն: Սակայն Թուրքիայի հետ մրցակցությունը ստանում է ավելի լայն ռազմավարական ենթատեքստ, և Իրանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Անկարան տարածաշրջանում ավելի ուժեղ դիրքերում կհայտնվի:
Նա նշել է, որ Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի համար տարանցիկ ճանապարհ ծառայելու Թուրքիայի ձգտումը այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսին է Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», նրան ուղղակի մրցակցության մեջ է դնում Իրանի հետ:
Նրա խոսքով՝ Կասպից ծովում Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ էներգետիկ համագործակցության Անկարայի ձգտումը` դեպի Եվրոպա գազի տարանցման հարցում իր դերը զարգացնելու համար, նույնպես անհանգստացնում է իրանցի ղեկավարներին: Հարավային Կովկասում իր խնդիրները լուծելու համար վերջերս Իրանը դիվանագիտական աջակցության համար դիմեց Ռուսաստանին: Ազիզին կարծում է, որ Ռուսաստանը Իրանի համար Կովկասում ազդեցությունը պահպանելու «միակ ուղին» է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.